
Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ այսօր կուսակցության գրասենյակից բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Ղումաշյանը:
Մելոյանը գործի մասին միայն հայտնեց, որ խոսքը բարեգործության արգելքի մասին է՝ առանց մանրամասների: Նա փոխանցեց, որ Ղումաշյանը նորածին երեխայի կերակրող մայր է:
«Ակնհայտ ապօրինի, անհիմն գործ է, իշխանության վախի դրսևորում», – պնդեց Մելոյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեից խոստացան ավելի ուշ տեղեկություն տրամադրել:
«Մեծ Հանրահավաքից հետո Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը։ Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը` Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։ Փաշինյան, Հայաստանը չի՛ դառնա Ադրբեջան», – արձագանքել է Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը: