Ամերիկացի իրավապահ մարմինները Նյու Յորքում ձերբակալել են մոտ 90 մարդու, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Իսրայելին զենքի վաճառքի դեմ: Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
«Երկուշաբթի օրը երկու դեմոկրատ սենատորների գրասենյակների դիմաց Իսրայելին զենքի վաճառքի դեմ բողոքի ցույցի արդյունքում ոստիկանության կողմից ձերբակալվել է մոտ 90 մարդ»,- հաղորդել է թերթը։
Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն մանրամասնել, թե ինչ հանցագործություններ են կատարել ձերբակալվածները։