«Գյումրի 2» և «պատերազմ» ձևակերպումները վերջին շրջանում դարձել են քաղաքական խոսույթի մաս՝ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական հայտարարությունների համատեքստում՝ համապետական ընտրություններին ընդառաջ։ Քաղաքական կողմերը փոխադարձաբար մեղադրանքներ են հնչեցնում՝ գործընթացները ներկայացնելով որպես լայն քաղաքական հակադրության դրսևորում, որտեղ ընտրությունները դիտարկվում են ոչ միայն տեղական, այլև ռազմավարական և պետական անվտանգության տեսանկյունից։