Բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյան

Քիչ առաջ բերման ենթարկվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ Այս մասին ֆեյսբուքայն իր էջի ուղիղ եթերում հայտարարեց նույն կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Գոհար Ղումաշյանը նորածին մանկահասակ երեխայի մայր է, էլ չբացատրենք, թե ինչ անհեթեթ ու ապօրինի հիմքերով  է գործընկերուհոս նկատմամբ նման ճնշումը։ Հերթական վախերի դրսևորումն է։ Հիմա մենք ուղևորվում ենք դեպի Մոսկովյան 1 հասցե»,– ասաց նա։

Leave a Comment