Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարից տուժած 28-ամյա կնոջ առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Բժիշկների փոխանցմամբ՝ նրա գիտակցությունը մթագնած է, միացված է արհեստական շնչառական ապարատին։
Նախարարության հաղորդմամբ՝ կնոջ երեք երեխաներից երկուսի առողջական վիճակում արձանագրվել է աննշան դրական տեղաշարժ, սակայն բժիշկները նրանց վիճակը դեռևս գնահատում են ծանր։ Իսկ մեկ տարեկան փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։