Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում – Tsayg

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սիվերեք շրջանի Ահմեթ Քոյունջու մասնագիտական և տեխնիկական ավագ դպրոցում տեղի է ունեցել զինված հարձակում։ Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է 13 աշակերտ։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության, ոստիկանության և հատուկ նշանակության ուժեր։

Հաղորդվում է, որ որոշ աշակերտներ, փորձելով փրկվել կրակոցներից, նետվել են պատուհաններից։ Դպրոցի մեծ մասը տարհանվել է անվտանգության ուժերի կողմից։ Հարձակման պահը ֆիքսվել է դպրոցի տեսախցիկներով։

Leave a Comment