Սյունիքի պարեկները տղամարդու մեքենայում հայտնաբերել են զենք-զինամթերք 14.04.2026 16:04 Զենք-զինամթերքի հայտնաբերում

Ապրիլի 11-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Սյունիքի մարզի պարեկները Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում տեսել են հրազեն, իսկ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել։
Քաջարանի բնակիչ 58-ամյա վարորդը ներկայացրել է զենք-զինամթերք, որոնց մեջ կային նաև ապօրինի պահվող զենքեր, այդ թվում՝ օդամղիչ հրացան, ակոսափող հրազեն։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Ըստ նրա՝ զենք-զինամթերքի տեսականին պատկանել է հանգուցյալ պապին։
Կազմված փաստաթղթերը և հայտնաբերվածը փոխանցվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment