Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և ԱՄՆ-ի հետ եռակողմ բանակցությունների վերսկսման հեռանկարները, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Հաքան Ֆիդանը նաև անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումներին և Միացյալ Նահանգների հետ եռակողմ բանակցային գործընթացը վերսկսելու հեռանկարներին՝ հաստատելով իր պատրաստակամությունը՝ այդ նպատակների համար տրամադրել Ստամբուլի հարթակը։ Սերգեյ Լավրովը ներկայացրել է Կիևի ռեժիմի գործողությունների և հայտարարությունների վերաբերյալ իր գնահատականը այս փուլում», – ասվում է նախարարության կայքում։