Ով ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. Փաշինյան



Tert.am-ը գրում է.


Գյուղերից մեկում տպավորվել է տեսարանը, որ մանկապարտեզ էինք բացում և գյուղի ժողովուրդը հավաքված էր, ասացի՝ ժողովուրդ, սիրո՞ւն է մանկապարտեզը, լա՞վն է, դուրներդ գալի՞ս է, ասացին՝ հա, ասացի՝ դե, խնդրում եմ, ամեն անգամ գնում անելիս հիշեք այս մանկապարտեզի մասին և մի մոռացեք ՀԴՄ կտրոն վերցնել, ամեն անգամ գործունեություն ծավալելիս դժկամությամբ մի վճարեք հարկերը: Այս մասին Պարույր Սևակի նորակառույց կրթահամալիրում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



«Գնալով ավելի ու ավելի իմ համոզմունքը ամրապնդվում է, որ մարդու բարեկեցությունն առաջին հերթին կախված չէ նրանից, թե ինքն իր բարեկեցության համար որքան գումար է ծախսում: Իր բարեկեցության աստիճանն առաջին հերթին կախված է նրանից, թե իր պետության բյուջեն և իր համայնքի բյուջեն իր բարեկեցության վրա որքան է գումար ծախսում:

Ինչքան էլ մարդը հարուստ կամ բարեկեցիկ լինի, երեխաների ծնողները չեն կարող ամեն մեկն առանձին, իրենց երեխայի համար դպրոց կառուցել, մանկապարտեզ կառուցել, մեզնից յուրաքանչյուրը չի կարող դեպի իր տունը եկող առանձին ճանապարհ կառուցել»,-նշել է նա:


Փաշինյանն ասել է, որ քաղաքական նպատակներով, երբեմն դեմոնիզացվում է երկրի հարկային համակարգը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment