ՀՀ կառավարությունը կաջակցի գյուղացիական տնտեսություններին, ֆերմերներին՝ մատչելի գներով պարարտանյութ ձեռք բերելու համար: Այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում պարարտանյութի գներն աճել են, այդ թվում նաև Հայաստանում, և այդ պատճառով կառավարությունը կաջակցի մեր քաղաքացիներին, որպեսզի այդ գինը մինչև 3000 դրամով լինի ավելի նվազ, քան շուկայական գինն է»,- ասել է Պապոյանը:
Մանրամասները` տեսանյութում: