Մասիսի համայնքային ոստիկանները կանխել են շնամարտը

Ապրիլի 10-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում ստացվեց օպերատիվ տեղեկություն, որ մի քաղաքացի կազմակերպել է հովվաշների մարտեր, ինչը որակվում է որպես դաժան վերաբերմունք կենդանիների նկատմամբ։

Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնեցին Նորաբաց գյուղի դաշտամիջյան հատված, որտեղ Այնթապ գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը իր երկու հովվաշների միջև մարտ էր անցկացնում։

Մարտը կանխվեց, իսկ 31-ամյա երիտասարդը հրավիրվեց բաժին, որտեղ ընդունեց արարքը։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment