Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2026 թվականի ապրիլի 9-ի թիվ ՀԿԴ/0317/11/24 որոշմամբ արձանագրել է, որ այն դեպքում, երբ վարույթը կարճվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով, պետք է հաստատապես փաստվի նշված հիմքի առկայությունը։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Վճռաբեկ դատարանից։
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի համաձայն՝ քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում նույն օրենսգրքով սահմանված բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու պահից, հետևաբար անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը կարող է հիմք հանդիսանալ վարույթը կարճելու համար` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտնելու պահից։