Թեհրանը և Վաշինգտոնը միջնորդների միջոցով մշտական կապի մեջ են, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով Մերձավոր Արևելքի պաշտոնյաներին։
Հրատարակության տվյալներով՝ չնայած հրապարակային կոշտ հռետորաբանությանը, ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են բանակցել, եթե կողմերից յուրաքանչյուրը ճկունություն ցուցաբերի։