Դավիթ Մինասյանին հիվանդանոցից բանտ տեղափոխելուց հետո գնահատվել է առողջական վիճակը, ընդհանուր թերապևտիկ բաժանմունքում անհրաժեշտ բժշկական հսկողություն կիրականացվի: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 13-ին, փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ 18-ամյա Դավիթ Մինասյանին հիվանդանոցից բանտ են տեղափոխել։ Ավելի ուշ տեղեկացրել էր, որ նրան տեղափոխել են անվասայլակով։