ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել։
«Ես չէի ասի, որ ամեն ինչ սխալ է ընթացել։ Ես նաև կարծում եմ, որ շատ բաներ ճիշտ են ընթացել։ Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել», – Fox News-ին ասել է Վենսը։
Իրանը և Միացյալ Նահանգները բանակցություններ են սկսել Իսլամաբադում ապրիլի 11-ին, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարել է Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին։ Ապրիլի 12-ին ԱՄՆ պատվիրակության ղեկավար Վենսը ընդգծել է, որ Իրանը և Միացյալ Նահանգները չեն կարողացել համաձայնության գալ երկարատև բանակցությունների ընթացքում, և ԱՄՆ պատվիրակությունը տուն կվերադառնա առանց համաձայնագրի։