ԱՄՆ-ն և Իրանը կարող են մեշ գործարք կնքել, բայց հաջորդ քայլը պետք է Թեհրանը կատարի, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
Իրանը և ԱՄՆ-ն բանակցություններ սկսել են Իսլամաբադում ապրիլի 11-ին, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարել է Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին։ Ապրիլի 12-ին ԱՄՆ պատվիրակության ղեկավար Վենսն ընդգծել է, որ Իրանը և Միացյալ Նահանգները չեն կարողացել համաձայնության գալ երկարատև բանակցությունների ընթացքում, և ԱՄՆ պատվիրակությունը տուն կվերադառնա առանց համաձայնագրի։
«Կարծում եմ՝ այստեղ կարելի է կնքել իսկապես մեծ գործարք, բայց կարծում եմ՝ իրանցիները պետք է հաջորդ քայլը կատարեն», – Fox News-ին տված հարցազրույցում ասել է Վենսը։
Երբ հաղորդավարը հարցրել է բանակցությունների երկրորդ փուլի հեռանկարների և դրանց հնարավոր անցկացման վայրի մասին, փոխնախագահը պատասխանել է.
«Դա հետաքրքիր հարց է»։
Վենսը նաև հայտարարել է, որ իրանցիներն դժվար բանակցողներ են: