«Ցիկադա»՝ Covid-19-ի նոր տարբերակ. կա՞ արդյոք անհանգստանալու պատճառ

«Ցիկադա»՝ Covid-19-ի նոր տարբերակ. կա՞ արդյոք անհանգստանալու պատճառ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ հետևում է Covid-19-ի նոր՝ BA.3.2 («Ցիկադա») տարբերակին, որը հայտնաբերվել է արդեն 23 երկրում՝ ներառյալ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան։

Ի՞նչ է «Ցիկադան»

Այս տարբերակը ստացել է «Ցիկադա» անվանումը, քանի որ երկար ժամանակ «թաքնված» է եղել՝ ինչպես նույնանուն միջատը։ Այն համարվում է խիստ մուտացված տարբերակ։

Ո՞վ է ավելի խոցելի

Նախնական տվյալները ցույց են տալիս, որ երեխաները կարող են ավելի հաճախ վարակվել, քան մեծահասակները։
Պատճառները`

  • երեխաների իմունիտետը դեռ լիովին ձևավորված չէ
  • օրգանիզմը չի ճանաչում այս նոր տարբերակը

Ախտանիշները

Առայժմ «Ցիկադան» չի առաջացնում ավելի ծանր հիվանդություն, քան մյուս տարբերակները։
Ախտանիշները նույնն են՝

  • ջերմություն
  • հազ
  • կոկորդի ցավ
  • հոգնածություն
  • գլխացավ
  • շնչառության դժվարություն

Պատվաստանյութերը կաշխատե՞ն

Թեև նոր մուտացիաների պատճառով պատվաստանյութերի արդյունավետությունը կարող է փոքր-ինչ նվազել, մասնագետները նշում են, որ դրանք դեռ պաշտպանում են ծանր ընթացքից։

Պետք է արդյոք անհանգստանալ

Մասնագետների կարծիքով՝

  • նոր տարբերակների առաջացումը բնական գործընթաց է
  • «Ցիկադան» ներկայում համարվում է ցածր ռիսկային
  • ծանր դեպքերի աճ չի արձանագրվել
  • Covid-19-ը աստիճանաբար դառնում է սովորական սեզոնային շնչառական վարակ։

Ովքեր պետք է զգոն լինեն

Ռիսկի խմբում են՝

  • 65-ից բարձր մարդիկ
  • քրոնիկ հիվանդություններ ունեցողները
  • թուլացած իմունիտետ ունեցողները

Երեխաների մեծ մասի մոտ հիվանդությունն անցնում է թեթև, սակայն ուղեկցող հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։

 

Leave a Comment