13 ապրիլի 2026 – 17:36 AMT
PanARMENIAN.Net – ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Լիտվայի ԱԳ փոխնախարար Օդրա Պլեպիտեն մտքեր են փոխանակել ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ:
ԱԽ քարտուղարը ողջունել է տիկին Պլեպիտեի այցը Հայաստան՝ ընդգծելով Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության շարունակական և զարգացող դինամիկան:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի, տարածաշրջանային զարգացումների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։