Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցներ են ունեցել։ Կողմերը կենտրոնացել են Պակիստանում դիվանագիտական գործընթացի և տարածաշրջանային կայունության վրա. հայտնում է IRNA գործակալությունը։
Երկուշաբթի՝ ապրիլի 13-ին, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և նրա սաուդյան գործընկեր Ֆեյսալ բին Ֆարհանը մանրամասն քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։
Նախարարները մտքեր են փոխանակել Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև Պակիստանի միջնորդությամբ ընթացող բանակցությունների վերջին զարգացումների վերաբերյալ։
Կողմերը հաստատել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված գործողությունների համակարգման կարևորությունը։
Նախարարները քննարկել են Թեհրանի և Էր-Ռիադի միջև բարիդրացիական քաղաքականության շրջանակներում կապերի զարգացման առաջընթացը։