Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է հունգարական ընդդիմադիր «Տիսա» կուսակցության հաղթանակը կիրակի օրը՝ ապրիլի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։
Այս մասին նա գրել է «X» հարթակում:
«Հունգարիան ընտրել է Եվրոպան։ Եվրոպան միշտ ընտրել է Հունգարիան։ Երկիրը վերականգնում է իր եվրոպական ուղին։ Միությունն ավելի ու ավելի ուժեղ է դառնում»,- նշել է ֆոն դեր Լեյենը։
Ինչպես հայտնել էինք, Հունգարիայի ազգային ընտրական բյուրոյի վերջին տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 98.9 տոկոսի հաշվարկից հետո ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթել է՝ վաստակելով խորհրդարանի 199 տեղերից 138-ը:
Իշխող վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդես» Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության դաշինքը նույնպես անցել է խորհրդարան՝ հավաքելով ավելի քիչ ձայն: