Վարչապետը շնորհավորել է Մադյար Պետերին հաղթանակի կապակցությամբ

Հղում եմ իմ ջերմ շնորհավորանքները Պետեր Մադյարին և հունգար ժողովրդին՝ հունգարական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը և երկրի ապագայի տեսլականը»,-ասված է վարչապետի գրառման մեջ։

Պետեր Մագյարը հաղթել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ նշանակալի տեղաշարժ արձանագրելով երկրի քաղաքական դաշտում: Նրա «Տիսա» կուսակցությունը խորհրդարանական մեծամասնություն է ստացել՝ վերջ դնելով Վիկտոր Օրբանի և նրա իշխող կուսակցության երկարատև իշխանությանը:

Տես նաև՝ Հունգարիայի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ եվրոպական առաջնորդները ողջունել են Պետեր Մագյարի հաղթանակը

Leave a Comment