Թրամփը կարծում է, որ չլիներ ինքը՝ «Լեոն չէր լինի Վատիկանում»

Հռոմի Լեւոն 14-րդ պապը  հայտարարել է, որ շարունակելու է «բարձրաձայն խոսել» պատերազմի դեմ՝ այսպես արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իր հասցեին անսովոր եւ կոշտ քննադատությամը։

ԱՄՆ նախագահը Truth Social-ում Պապին մեղադրել է «հանցավորության նկատմամբ ԹՈՒՅԼ լինելու եւ սարսափելի արտաքին քաղաքականության մեջ, իսկ ավելի ուշ լրագրողներին ասել է, որ Պապի «մեծ երկրպագուն չէ»։

Հռոմի պապը Թրամփի՝ իրանական քաղաքակրթությունը ոչնչացնելու սպառնալիքը անվանել էր «անընդունելի» եւ նրան կոչ արել հակամարտությունը դադարեցնելու «ելք» գտնել։

Ընդհանրապես, Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հազվադեպ է ուղղակիորեն քննադատում համաշխարհային առաջնորդների հայտարարությունները։

BBC- ին նշում է, որ ԱՄՆ-ում կա ապրում է ավելի քան 70 միլիոն կաթոլիկ՝ բնակչության մոտ 20 տոկոսը։ Նրանց թվում է նաեւ Թրամփի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Թրամփի հայտարարությունները հնչել են այն պահին, երբ սկսվել է Հռոմի պապի Աֆրիկա տասնմեկօրյա այցը։ Այն Լեւոն 14րդի երկրորդ խոշոր արտասահմանյան ուղեւորությունն է անցյալ տարի ընտրվելուց հետո։

Նախօրեին սոցցանցում ԱՄՆ նախագահը գրել էր, որ պապը «պետք է ինքն իրեն հավաքի» եւ նշել է, որ նա «թույլ է միջուկային զենքի հարցում», ըստ երեւույթին նկատի ունենալով Թեհրանի՝ միջուկային տերություն դառնալու փորձերը։

Թրամփը նաեւ նշել է, որ պապը ընտրվել է «քանի որ նա ամերիկացի է, եւ կարծում էին, թե դա լավագույն միջոցն է Դոնալդ Ջ. Թրամփ նախագահի հետ գործ ունենալու համար»։

«Եթե ես չլինեի Սպիտակ տանը, Լեւոնը չէր լինի Վատիկանում»,- եզրակացրել է Թրամփը։

Leave a Comment