Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կոչ է արել քաղաքացիներին աջակցել հանրային տրանսպորտի վարորդներին և հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցներին՝ չվճարող ուղևորների դեմ պայքարում։ Այս մասին գործակարգավարական նիստում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը նշել է, որ դիմում է այն քաղաքացիներին, ովքեր գիտակցում են տրանսպորտային համակարգի նշանակությունն ու իրենց պատասխանատվության չափը։
«Ես խոսում եմ այն մարդկանց համար, ովքեր իրապես հասկանում են, թե ինչ է այս տրանսպորտային համակարգը, ինչ է պատասխանատվությունը և ով ինչ չափով ունի իր պատասխանատվությունը։ Խնդրում եմ աջակցել մեր վարորդներին, աջակցել հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցներին անպարտաճանաչ և չվճարող քաղաքացիների դեմ պայքարում»,– ասել է Ավինյանը։