Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը վստահ է, որ Լեհաստանը և Հունգարիայի նոր կառավարությունը կունենան բացառիկ լավ հարաբերություններ։
«Ես հենց նոր խոսեցի Պետեր Մադյարի հետ, շնորհավորեցի նրան և քննարկեցի նրա՝ Վարշավա կատարելիք այցը, քանի որ նա վաղուց էր Վարշավան նշանակել որպես իր առաջին այցի վայր՝ ակնհայտ պատճառներով։ Կարծում եմ, որ մեր հարաբերությունները բացառիկ կլինեն», – ասել է նա Սեուլում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Տուսկի խոսքով՝ Հունգարիայի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ քաղաքականության մեջ ոչինչ հավերժ չէ։
«Սա ազդանշան է նրանց համար, ովքեր չեն հավատում իրենց ուժերին», – հավելել է Լեհաստանի վարչապետը։
Ավելի վաղ X սոցիալական ցանցի իր էջում Լեհաստանի վարչապետը գրել էր Հունգարիայի մասին. «Բարի վերադարձ Եվրոպա»։