Օրբանը շնորհավորել է «Տիսա» կուսակցության առաջնորդին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին՝ խորհրդարանի ընտրությունում տարած հաղթանակի առթիվ:

Հաղթող կուսակցությանը շնորհավորել են նաև Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահները, Եվրահանձնաժողովի ղեկավարը:

Հիշեցնենք՝ Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը: Այն կստանա 137 մանդատ՝ 199-ից և սահմանադրական մեծամասնություն:

Իշխող «Ֆիդես» քրիստոնեա-դեմոկրատական ​​ժողովրդական կուսակցություն դաշինքը, որը գլխավորում է վարչապետ Վիկտոր Օրբանը, ապահովել է 55 մանդատ, իսկ ծայրահեղ աջ «Մեր հայրենիք» կուսակցությունը կստանա յոթ մանդատ։

Leave a Comment