Ապրիլի 13-14-ին տեղումներ ու ջերմաստիճանի անկում • Tribune.am

Հանրապետության տարածքում ապրիլի 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները ապրիլի 13-ին լեռնային և բոլոր նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 14-ին հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Leave a Comment