Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին երկարաձգել հայտարարված երկշաբաթյա հրադադարը և շարունակել բանակցային գործընթացը: Նախարարը համապատասխան հայտարարությունը հրապարակել է X-ում:
«Ես կոչ եմ անում ձեզ երկարաձգել հրադադարը և շարունակել բանակցությունները։ Հաջողությունը կարող է պահանջել ցավոտ զիջումներ, բայց դա ոչինչ է ձախողման և պատերազմի ցավի համեմատ», – ասվում է նախարարի հայտարարության մեջ։