
Ինդոնեզիայի Աչեհ նահանգում արտամուսնական հարաբերությունների համար պատիժները խստացնող օրենքի ընդունումից հետո առաջին մարդիկ, ովքեր պատժվել են, դարձել են Աչեհ նահանգում ապրող մի տղամարդ և մի կին։ Նրանք «բռնվել» են ինտիմ հարաբերություններ ունենալիս՝ չնայած ամուսնացած չեն եղել, ինչի համար նրանցից յուրաքանչյուրն ստացել է 100 մտրակի հարված։ Դաժան ծեծի հետևանքով կինը 27-րդ հարվածից հետո ցավից կորցրել է գիտակցությունը։
Նման մարմնական պատիժ կիրառվում է նաև իշխանությանը քննադատելու, խաղամոլության և ալկոհոլի օգտագործման համար։ Աչեհի որոշ բնակիչներ աջակցում են իշխանությունների դաժան գործողություններին։