Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանին մինչև 5 հազար տոննա սոխի ներմուծման արտոնություն է տրամադրել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին            

Եվրասիական տնտեսական միության երկրներում սոցիալական նշանակություն ունեցող որոշ տեսակի բանջարեղեններ միջսեզոնային ժամանակահատվածում կազատվեն ներմուծման մաքսատուրքի վճարումից։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)։

ԵՏՀ խորհուրդը որոշել է սակագնային արտոնություն տրամադրել՝ մանրածախ առևտրում իրացման համար նախատեսված բանջարեղենի առանձին տեսակների ներմուծման մաքսատուրքից ազատելու տեսքով։

Խոսքը, ի թիվս այլնի, Հայաստան առավելագույնը 5 հազար տոննա գլուխ սոխի մատակարարման մասին է: Արտոնության գործողության ժամկետը մինչև 2026 թվականի հունիսի 30-ն է։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment