ՀՀ ԱԳՆ պաշտոնյա Գագիկ Վանոյանը ՌԴ նախագահի արարողակարգի ղեկավարից արժեքավոր նվեր է ստացել

ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Մարտինի Վանոյանը հայտարարագրել է ստացած նոր նվերը։ Համաձայն հրապարակված պաշտոնական փաստաթղթի՝ նվերը տրվել է 2026 թվականի ապրիլի 1-ին:

Նվերը փոխանցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) կատարած աշխատանքային այցի շրջանակներում։ Որպես նվիրատու հանդես է եկել ՌԴ նախագահի արարողակարգի ղեկավար Վլադիսլավ Կիտաևը:

Նվերը ներկայացնում է փայտե տուփ, որը ներառում է սննդի ու խմիչքի լայն տեսականի. 3 շիշ գինի, 1 շիշ օղի և 1 շիշ կոնյակ, 4 տուփ պանրի տեսականի, 3 հատ երշիկի տեսականի, 1 հատ պաշտետ, 3 տուփ ծխեցված ձկան տեսականի, 1 ապակյա տարա կաթի ծիլեր, 1 ապակյա տարա կարմիր ձկնկիթ և 1 տարա սև ձկնկիթ։

Ըստ փաստաթղթի՝ նվերն ստացողի կողմից գնահատված արժեքը կազմում է 336,500 ՀՀ դրամ:
Նշվում է նաև, որ գնահատման համար հիմք են հանդիսացել մի քանի բաց աղբյուրներից վերցված գների միջնացված արժեքները։

Տվյալները վերցված են 2026թ. ապրիլի 3-ին լրացված «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի նվերների հաշվառման ձևաթղթից»։

Leave a Comment