![]()
Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում շարունակվում են ՔՊ ներկուսակցական քարոզարշավի շրջանակում իրականացվող հանդիպումները քաղաքացիների հետ:
Այդ հանդիպումներից մեկի ժամանակ ՀՀ վարչապետին մոտեցած տարեց քաղաքացին վերջինիս հասցեին գովեստի խոսքեր է շռայլել, նշել, թե Փաշինյանի նման մարդ ամբողջ կյանքում չի տեսել:
«Ես Ղարաբաղից եմ, ձեզ նման մարդ կյանքում չեմ տեսել, շատ ճիշտ եք ղեկավարում, բաց չթողնեք էս ժողովրդին, Աստված էլ առողջություն տա, որ շարունակեք ծառայել ու աշխատել»,- նշել է տղամարդն ու այնուհետև իր խնդրի մասին հայտնել վարչապետին: Նիկոլ Փաշինյանը ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին հանձնարարել է լսել քաղաքացուն ու լուծում առաջարկել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ