ԱԳ խաղարկություն․ Դավթյանն՝ արծաթե մեդալակիր, Ավետիսյանը՝ բացարձակ գավաթակիր

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում, հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։

Նշվում է, որ Արթուր Ավետիսյանը դարձել է 2026 թվականի օղակներ մարզագործիքի աշխարհի բացարձակ գավաթակիր:

Ապրիլի 11-ին մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել խաղարկությունում, Ավետիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։

Leave a Comment