Իրանը բանակցությունների ընթացքում առաջ է քաշել հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնություններ, սակայն ամերիկյան կողմը չկարողացավ շահել Թեհրանի վստահությունը, հայտարարել է իրանական պատվիրակության ղեկավար, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Իրանական պատվիրակության իմ գործընկերները հանդիպման ժամանակ խոստումնալից նախաձեռնություններ առաջարկեցին, սակայն, ի վերջո, մյուս կողմը չկարողացավ ձեռք բերել իրանական պատվիրակության վստահությունը բանակցությունների այս փուլում», – գրել է նա X-ի իր էջում։