Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել։

Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերջին զարգացումները։

Իրանի նախագահը գնահատել է ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած իրանա-ամերիկյան բանակցությունները, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման համար, այդ թվում՝ միջազգային հարթակներում, որն ուղղված է իրավիճակի դեէսկալացիային։ Մասուդ Փեզեշքիանը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ իրանական ժողովրդին ցուցաբերած հումանիտար օգնության համար։

Վլադիմիր Պուտինը ընդգծել է իր պատրաստակամությունը շարունակել նպաստել հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը և միջնորդական ջանքեր գործադրել՝ հանուն Մերձավոր Արևելքում արդար և երկարաժամկետ խաղաղության հաստատման։ Այդ նպատակով Ռուսաստանը կշարունակի ակտիվ շփումները տարածաշրջանի բոլոր գործընկերների հետ։

Երկկողմ համագործակցության արդիական հարցերի քննարկման ընթացքում հաստատվել է ռուս-իրանական բարիդրացիական հարաբերությունների համակողմանի հետագա ամրապնդման երկկողմ պատրաստակամությունը։

Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի բոլոր ուղղափառ քրիստոնյաներին Զատկի տոնի կապակցությամբ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment