Հարգելի՛ քաղաքացիներ, Ձեր մասնակցությամբ կատարողական վարույթի փաստաթղթերին հնարավորինս օպերատիվ հասանելիություն ունենալու և պարտավորությունը կամովին կատարելու դեպքում ավելի քիչ կատարողական վճար հաշվարկվելու նպատակից ելնելով՝ հորդորում ենք գրանցվել cabinet.harkadir.am
«Անձնական գրասենյակ» հարթակում։
Այն հնարավորություն կտա «Անձնական գրասենյակում» Ձեր տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվող հաղորդագրության միջոցով ավելի արագ տեղեկանալ Ձեր կատարողական վարույթի շրջանակում նոր փաստաթուղթ տեղադրվելու մասին։
Տեղեկացնենք նաև, որ այն օգտատերերը, ովքեր գրանցվել են cabinet.harkadir.am «Անձնական գրասենյակ» հարթակում մինչև 2026 թվականի հունվարի 1-ը, կարող են շարունակել ծանուցվել նշված հարթակի միջոցով՝ իրենց տրամադրած էլեկտրոնային փոստով՝ Ծառայության կողմից ուղարկվող էլեկտրոնային հավաստմանը համաձայնելու դեպքում։
Եթե տեխնիկական խնդիրների պատճառով էլեկտրոնային հավաստումները չեք ստացել, կարող եք https://e-request.am/hy Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով Ծառայությանն ուղարկել դիմում՝ նշելով, որ ցանկանում եք առաջնային ծանուցվել «Անձնական գրասենյակ» հարթակով՝ տրամադրելով նաև Ձեր գործող էլեկտրոնային փոստի հասցեն։