Վենս. ԱՄՆ-ը ճկունություն և հետևողականություն ցուցաբերեց Իրանի հետ բանակցություններում

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը նշել է, որ ամերիկացի պաշտոնյաները ճկուն և հարմարվողական են եղել Իրանի հետ Պակիստանի միջնորդությամբ ընթացող բանակցություններում։

«Մենք պարզապես չկարողացանք համոզել իրանցիներին ընդունել մեր պայմանները։ Կարծում եմ՝ մենք բավականաչափ ճկուն ենք եղել։ Մենք բավականին հարմարվողական ենք եղել», – վստահեցրել է նա մամուլի ասուլիսում։

«Նախագահ Թրամփը մեզ ասաց, որ մենք պետք է այստեղ գանք լավագույն մտադրություններով և անենք ամեն ինչ, ինչ մեր ուժերի սահմաններում է՝ համաձայնության գալու համար։ Մենք դա արեցինք, բայց, ցավոք, չկարողացանք որևէ առաջընթաց գրանցել», – հավելել է Վենսը։

Leave a Comment