Փաշինյանը խոստացել է քննարկել վարորդական իրավունքներից զրկված անձանց խնդիրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ապարան կատարած այցի շրջանակներում մի խումբ քաղաքացիներ դիմեցին նրան իրենց վարորդական իրավունքների վերականգնման խնդրով։

Նիկոլ Փաշինյանը նախ ընդգծեց, որ հարցը կարող է դիտարկվել օրենքի ընձեռած հնարավորության կամ ընթացակարգերի առկայության դեպքում՝ խոստանալով քննարկել այդ խնդիրը։

«Քանի որ ես իրավական ընթացակարգերից տեղյակ չեմ, ապա չեմ ուզում խոստանալ որևէ բան, որն իրականանալի չէ։ Ես կհետաքրքրվեմ՝ տեսականորեն դա հնարավոր է, թե հնարավոր չէ»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ վերջին տարիներին ճանապարհային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը նվազել է, ինչը նրա կարծիքով, պայմանավորված է նաև համապատասխան խախտումներ կատարած անձանց վարորդական իրավունքներից զրկելու քաղաքականությամբ։

Leave a Comment