Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը

Ապրիլի 11-ին մայրաքաղաքի Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը: 

Հանրահավաքը մեկնարկել է ՀՀ օրհներգով և Տերունական աղոթքով: Հավաքված քաղաքացիները վանկարկել են «Սամվել, վարչապետ»:

Քանի որ կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ, նա հանրահավաքին մասնակցել է տեսաուղերձով:

Նա հայտարարել է, որ փոխանցում է իր բիզնեսի կառավարումը զավակներին՝ իրեն ամբողջությամբ նվիրելով Հայաստանին ծառայելուն:

Կարապետյանը նշել է, որ Հայաստանը պետք է «ուժեղ լինի» թե՛ Մոսկվայում, թե՛ Վաշինգտոնում, Լոնդոնում ու Պեկինում: Նա շեշտել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը:

«Մեր թիմի հետ միասին կստեղծենք Հայաստանի ուժեղ տնտեսություն նոր գործարաններով, 300,000 նոր աշխատատեղերով, մարդկանց ապրուստի կտրուկ բարելավումով, բիզնեսի և գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով, այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն է ուժեղացնում դիվանագօիտությունը, պաշտպանությունը»,-
հայտարարել է Սամվել Կարապետյանը։

Կուսակցությունը հանրահավաքի ընթացքում շեշտադրվել է երկրում տնտեսական փոփոխությունների և երկարաժամկետ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ 

Հանրահավաքի ընթացքում ելույթ են ունեցել նաև կուսակցության խորհրդի անդամներ Նարեկ Կարապետյանը և Ալիկ Ալեքսանյանը, ովքեր վերահաստատել են Սամվել Կարապետյանի՝ որպես առաջնորդի դերը, ով կարող է փոփոխություններ բերել երկրում:

Leave a Comment