Իրանի զբոսաշրջության նախարար Ռեզա Սալեհի-Ամիրին հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի հետ հակամարտության ընթացքում Իսլամական Հանրապետության պատմական հուշարձաններին 57.7 միլիոն դոլարի վնաս են հասցրել։
«Ընդհանուր առմամբ, երկրի 20 նահանգներում գտնվող հուշարձանները վնասվել են։ Վնասը գնահատվում է մոտավորապես 7.5 տրիլիոն իրանական թուման (57.7 միլիոն դոլար)», – ասել է Սալեհի-Ամիրին՝ ըստ Իրանի պետական հեռարձակողի։
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ վնասվել է 140 օբյեկտ, որոնցից 63-ը՝ Թեհրանում, 23-ը՝ Սպահանում և 12-ը՝ Քուրդիստանում։