«Խոսքս ուզում եմ սկսել Աստվածաշնչից մեջբերմամբ: Հիսուսի մոտ հավաքվածները մի առիթով իրեն հարց ուղղեցին. «Վարդապետ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը: Հիսուսն ասաց պիտի սիրես Տիրոջը, քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով: Այս ամենամեծ ու գլխավոր պատվիրանը: Երկրորդը նման է սրան. Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ: Այս երկու պատվիրաններից է կախված ամբողջ օրենքը: Շարունակելով Աստվածաշնչի այս խորհուրդը, կարելի է ասել, որ օրենքի արդարության և արդարադատության հենքը մարդասիրությունն է: Օրենքը պետք է ծառայի բոլորին, իսկ իրավունքը գերակայի բոլոր դեպքերում: Դատարանները պետք է լինեն անկախ ու անվախ: Դատաիրավական համակարգը պետք է պաշտպանի մարդուն, այլ ոչ թե պաշտպանի կոնկրետ իշխանություն: Այս պատվիրաններից բխող արժեհամակարգն է մեր հասարակության մեջ պառակտման վերացման բանաձևը, մարդասիրության վերադարձի բանաձևը»,- այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։