Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր՝ ապրիլի 11-ին կրակոցներ են հնչել Էջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «1Լուրեր»-ին հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժած անձինք չկան։ Տեղում եղել են համայնքային ոստիկաններ, որոնք ձերբակալել են 1 անձի, հանգամանքները պարզվում են։