Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ հարազատ ակումբ հնարավոր վերադարձի վերաբերյալ տեղեկությունները։
«Սա բարդ հարց է։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ այն երկար է քննարկվել, և նրա անունը մշտապես շրջանառվել է։ Մեսսին «Բարսելոնայի» պատմության լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ինձ համար նաև՝ ֆուտբոլի պատմության լավագույնը, կամ լավագույններից մեկը։
Մենք կցանկանայինք, որ ֆուտբոլը բոլոր առումներով հավերժ լիներ։ Կան շատ բաներ, որոնք կուզեինք ընդմիշտ տևեին, բայց ամեն ինչ իր ավարտն ունի։ Ամեն ինչ ունի սկիզբ, զարգացում և վերջ, հետևաբար այս թեմայով շահարկումներն ինձ անիմաստ են թվում։
Իմ նշանակումից ի վեր Լեոյի վերադարձի հնարավորությունը երբեք չի քննարկվել։ Ո՛չ Մեսսին, ո՛չ էլ նրա ներկայացուցիչներից որևէ մեկը ինձ երբևէ չեն զանգահարել ու ասել՝ «Ես ուզում եմ վերադառնալ, ուզում եմ խաղալ»։ Դրանք ընդամենը ասեկոսեներ էին»,- Դեկուի խոսքերն է մեջբերում Goal-ը։