Եվրոպայում ավիավառելիքի դեֆիցիտ կարող է առաջանալ առաջիկա շաբաթներին


Միջազգային


Եվրոպայում առաջիկա երեք շաբաթվա ընթացքում կարող է առաջանալ ավիավառելիքի լուրջ պակաս, եթե Հորմուզի նեղուցը չվերաբացվի։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպական օդանավակայանների միությանը։


Կազմակերպությունը զգուշացրել է, որ վառելիքի դեֆիցիտը կարող է զգալի վնաս հասցնել եվրոպական տնտեսությանը, հատկապես ամառային ուղևորափոխադրումների ակտիվ շրջանից առաջ։ Նշվում է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտությունը արդեն հանգեցրել է նավթի գների կտրուկ աճի, ինչն էլ լրացուցիչ ճնշում է գործադրում ոլորտի վրա։

Մասնագետները կոչ են արել Եվրամիությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ներառյալ այլընտրանքային մատակարարումների որոնումը, վառելիքի պաշարների գնահատումը և միասնական գնումների իրականացումը։ Նշվում է նաև, որ ավիավառելիքի գինը վերջին շաբաթներին զգալիորեն աճել է՝ հասնելով բարելի համար 150–200 դոլարի։

 


Leave a Comment