Ադրբեջանը այսօր Հայաստան կուղարկի դիզելային վառելիքի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախատեսվում է մատակարարել 15 վագոն, ընդհանուր՝ շուրջ 887 տոննա դիզելային վառելիք։
Նշվում է, որ Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումները մեկնարկել են անցյալ տարվա դեկտեմբերից և շարունակական բնույթ են կրում։