Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցությունների մեկնարկի մասին

Իսլամաբադում մեկնարկել են ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցությունները։ Այդ մասին NewsNation-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ եթե բանակցային գործընթացն անհաջող ընթանա, ապա ԱՄՆ-ն «պատրաստ է գործողությունների» և «կվերալիցքավորվի»:

Բանակցությունների մեկնարկի մասին հայտնել է նաև CNN-ը՝ հղում անելով իրանական պետական IRIB հեռուստաընկերությանը։ Հեռուստաալիքը նշում է, որ դեռևս պարզ չէ՝ բանակցություններն ընթանում են ուղիղ, թե միջնորդների միջոցով:

Բանակցություններն ընթանում են Պակիստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Serena հյուրանոցում:

Ապրիլի 11-ի առաջին կեսին իրանական և ամերիկյան պատվիրակությունները, որոնք գլխավորում են Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱՄՆ փոխնախագահը, առանձին-առանձին հանդիպել են Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ:

Լուսանկարը՝ Jacquelyn Martin/Pool via REUTERS



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment