Ո՞վ կգլխավորի Իտալիայի հավաքականը հունիսյան խաղերում

Իտալիայի երիտասարդական հավաքականի մարզիչ Սիլվիո Բալդինին կգլխավորի երկրի գլխավոր թիմը հունիսին կայանալիք ընկերական հանդիպումներում։

​Հիշեցնենք, որ հունիսին Իտալիայի ազգային հավաքականն ընկերական խաղեր է անցկացնելու Լյուքսեմբուրգի և Հունաստանի ընտրանիների հետ։
Հանդիպումները նախատեսված են հունիսի 3-ին և 7-ին։

​Ավելի վաղ Իտալիայի հավաքականը ձախողել էր Հյուսիսային Ամերիկայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարը։

Անցումային վճռորոշ խաղում իտալացիները հետխաղյա 11-մետրանոցներով զիջել էին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։

​Մունդիալի հերթական ընտրական փուլի ձախողումից հետո թիմի գլխավոր մարզչի պաշտոնը լքել էր Ջենարո Գատուզոն։

Leave a Comment