Կրակոցներ են հնչել Վաղարշապատում․ կա ձերբակալված. տուժած քաղաքացիներ չկան •

Ապրիլի 11-ին կրակոցներ են հնչել Վաղարշապատ քաղաքում՝ գլխավոր հրապարակում։

Տեղեկությունը հաստատել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ միջադեպի հետևանքով տուժած անձինք չկան։

«Տեղում համայնքային ոստիկանները ձերբակալել են մեկ անձի։ Դեքպի հանգամանքները պարզվում են»,- ասաց Սարգսյանը։

Leave a Comment