Սիմեոնեն անդրադարձել է ՈւԵՖԱ-ին ներկայացրած «Բարսելոնայի» բողոքին

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է ՈւԵՖԱ-ին ներկայացրած «Բարսելոնայի» բողոքին։

Կատալոնական ակումբը դժգոհություն էր հայտնել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում գլխավոր մրցավար Իշտվան Կովաչի աշխատանքից։

​«Ես դրան մեծ հարգանքով եմ վերաբերվում։ Մենք ապրում ենք Մադրիդում և սովոր ենք նման իրավիճակների։ Նրանց համար, ովքեր հասկանում են, ամեն ինչ շատ պարզ է, այս ամենը մեզ բոլորովին չի անհանգստացնում»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է փոխանցում AS-ը։

​Հիշեցնենք, որ հանդիպման 54-րդ րոպեին մադրիդյան թիմի պաշտպան Մարկ Պուբիլը սեփական տուգանային հրապարակում ձեռքով հպվել էր գնդակին։

Գլխավոր մրցավարն, այնուամենայնիվ, չէր արձագանքել այս դրվագին և 11-մետրանոց չէր նշանակել, ինչն էլ դարձել է կատալոնացիների դժգոհության առիթը։

Leave a Comment