Դավիթ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Մինասյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը Ֆեյսբուքան էջում գրառում է կատարել։

«Քիչ առաջ, ոչ աշխատանքային օրով , Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին: Այս գործողությունը վկայում է այն մասին, որ նրանց նպատակն է կանխելու ապրիլի 17-ին վերաքննիչ դատարանի որոշմամբ Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանը ձերբակալվել է Ծաղկազարդի պատարագի ժամանակ միջադեպից հետո։

Leave a Comment