Ադրբեջանը Հայաստան է ուղարկել դիզվառելիքի հերթական խմբաքանակը

Երկաթուղային ճանապարհով Հայաստան է ուղարկվել դիզվառելիքի հերթական խմբաքանակը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հայաստան կմատակարարվի 15 վագոն դիզվառելիք՝ 887 տոննա: Գնացքը Հայաստան կժամանի Վրաստանի տարածքով:

Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումը սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերին:

Leave a Comment